ՌԴ Իրկուտսկում 50 ուղևորների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կա 1 զոհ, 5 վիրավոր
ՌԴ Բրատսկից Իրկուտսկ տանող ավտոճանապարհին 50 ուղևորների տեղափոխող ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Р-255 «Сибирь» ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում Nissan Sunny մակնիշի ավտոմեքենան բախվել է ուղևորատար ավտոբուսին: Հարվածից ավտոբուսը շրջվել է և հայտնվել ձորակում:
Ավտովթարի հետևանքով Nissan-ի վարորդը տեղում մահացել է, իսկ ավտոբուսի 5 ուղևոր մարմնական վնասվածքերով հոսպիտալացվել է:
Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: