Տիբեթում ավտոբուսն անդունդն է գլորվել․ զոհվել է 44 մարդ
Չինաստանի հարավ֊արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար մարզում զբոսաշրջիկներով ավտոբուսն անդունդն է գլորվել, ինչի հետևանքով զոհվել է 44 մարդ, ևս 11֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Նշվում է, որ ավտոբուսն ևս 2 մեքենա է վնասել, որոնք 10 մետրից անդունդն են գլորվել։
Նախնական տվյալներով, ավտոբուսում 40 մարդ է գտնվել։