211652_close_icon

Պուտինը կարող է օգոստոսին այցելել Ղրիմ

views-count1767 դիտում article-date 23:02 21-07-2015
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել ՌԴ նախագահի այցը Ղրիմ, հաղորդում է gazeta.ru-ն: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, ոչ առաջիկա շաբաթներին ծրագրված չէ Պուտինի այցը Ղրիմ: «Օգոստոսին ոչինչ բացառել չի կարելի, սակայն առայժմ առաջիկա շաբաթներին այդ հարցով ծրագրեր չկան: Նա այլ ճամփորդություններ ունի ծրագրած»,-ասել է Պեսկովը: Նշենք, որ Վ. Պուտինը վերջին անգամ Ղրիմ է այցելել 2014 թվականի մայիսի 9-ին:

Նմանատիպ նյութեր