Պուտինը անպայման կայցելի Ղրիմ․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անպայման կմեկնի Ղրիմ, սակայն ոչ մոտ ժամանակներս։ Այս մասին հայտնել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ITAR-TASS֊ը։
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի զինվորականները Ղրիմի տարածքից կարող են ազատ դուրս գալ։ Նրանք զենքերով կլքեն Ղրիմ, թե առանց դրանց դա կորոշի Ռուսաստանի ՊՆ֊ը։
Նշենք, որ ավելի վաղ Պեսկովը հայտնել էր նաև, որ Ուկրաինային տրամադրվող գազի սակագնի իջեցման համար պատճառներ չեն մնացել։