Տաջիկստանում ջրհեղեղները սողանքներ են առաջացրել. երկիրը օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը
Տաջիկստանի իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով օգնել վերացնել երկրին վրա հասած տարերային աղետի հետևանքները, հաղորդում է BBC-ն:
Հայտարարությունն արել է Տաջիկստանի վարչապետ Քոհիր Ռասուլղադեն:
Երկրի Ռաստիի հարթավայրում և Լեռնային Բադաշխանի ինքնավար մարզի Վաջիի շրջանում հորդառատ անձրևներից հետո մեծ ջրհեղեղները և դրանց առաջացրած հսկա սողանքներն արդեն 6 մարդու կյանք են խլել:
Նախնական հաշվարկով՝ երկիրը կրել է 50 մլն դոլարի վնաս: