10356 դիտում
22:05 20-07-2015
Սաակաշվիլին ուկրաինացի միլիարդատերից ետ է խլել Օդեսայի լավագույն լողափերից մեկը. տեսանյութ
Օդեսայի բնակիչները այսուհետ իրավունք կունենան օգտվել լողափերից մեկից, որը նախկինում յուրացրել էր կիևցի միլիարդատերերից մեկը, հայտարարել է Օդեսայի շրջանի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին:
«Կիևցի միլիարդատերը Օդեսայի լավագույն լողափը փակել էր օդեսացիների և հյուրերի համար: Չբավարարվելով դրանով, նա բետոնապատել էր ողջ տարածքը և լողափում պահակային շներ բաց թողել: Մենք իմացանք, որ նա ամիսը մեկ անգամ գալիս է այստեղ ուղղաթիռով, իսկ մնացած ժամանակ հսկայական փակ տարածությունը դատարկ է», ասել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի խոսքերով, նման բռնազավթումը խախտում է Ուկրաինայի օրենքները, որոնք նախատեսում են մարդկանց անարգել ելքը դեպի ծովափնյա տարածքներ:
Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ Ուկրաինայի իրավապահ մարմիններին հրահանգել է այս փաստի առթիվ քրգործ հարուցել և ստուգել այլ լողափերի սեփականատերերին:
Ուկրաինական սոցցանցերը նշում են, որ ուկրաինացի մեծահարուստը, որը զրկվել է լողափից, հայտնի գործարար Վասիլիս Խմելնիցկին է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6445 դիտում
14:21 09-08-2017
Կալիֆորնիայի լողափերից մեկը ծածկվել է հսկայական ամպով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2040 դիտում
23:28 29-05-2015
Սաակաշվիլին կզբաղեցնի Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնը
Այս բաժնից
544 դիտում
11:54 02-01-2025
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Սաուդյան Արաբիայի դեսպանին՝ Իրանի վեց քաղաքացիների մահապատժի առնչությամբ
571 դիտում
11:31 02-01-2025
Լաս Վեգասում Թրամփի հյուրանոցի մոտ պայթել է վառելիքի տարաներով բեռնված Tesla Cybertruck-ը
511 դիտում
10:45 02-01-2025
Եվրամիությունը պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել իր միջոցներից