Բելառուսում կայծակի պատճառով 110 տոննա սպիրտ է այրվել
Բելառուսում կայծակի պատճառով սպիրտի պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ոչնչացել է այնտեղ գտնվող ամբողջ արտադրանքը:
Դեպքը տեղի է ունեցել Բրեստի շրջանի Պեսկի գյուղում: Այնտեղ ժամանած հրշեջները տեսել են, որ 1954 թվականին կառուցված 300 քմ տարածքով պահեստը այրվում է:
Պահեստի ներսում սպիրտի պահպանման համար հինգ մեծ ցիստերն է եղել: Երկուսը 60 տոննա ծավալով, երկուսը՝ 50-ական և ևս մեկը՝ 80:
Հրդեհի պահին վերջին երեք տարաները դատարկ են եղել, իսկ 60 տոննայանոց ցիստերներում 110 տոննա սպիրտ է եղել, որն ամբողջությամբ այրվել է: