211652_close_icon
views-count69220 դիտում article-date 15:52 20-07-2015

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արվել է սիրված ու ճանաչված դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ կատարված վթարից հետո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 18-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում, որտեղ բախվել էին Երևանի բնակիչներ, 24-ամյա Անի Երանյանի վարած Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի և 53-ամյա Գագիկ Պողոսյանի վարած Mercedes ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի, որից 2-ը Ա. Երանյանի ուղևորներն էին, իսկ 1-ը՝ Գ. Պողոսյանի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Այդ օրերին համացանցում որոշ մարդիկ տեղեկություններ սկսեցին տարածել, թե իբրև ճանաչված ու սիրված դերասանուհի Ա. Երանյանը եղել է Գ. Պողոսյանի ավտոմեքենայում, ով Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է և հայտնի է անցկացրած բազմաթիվ հնչեղություն ստացած դատաքննություններով և դատական համակարգում հայտնի է որպես խստապահանջ և անկաշառ դատավոր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սակայն Ա. Երանյանը ոչ թե եղել է դատավորի ավտոմեքենայում, այլ իր վարած ավտոմեքենայով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծել վթարային իրավիճակ և բախվել Գ. Պողոսյանի վարած Mercedes-ին: Գ. Պողոսյանի ավտոմեքենայում եղել է իր կինը, ով նույնպես բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: [color=#CC0000]SHAMSNYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որը ֆոտոլրագրողը կատարել է վթարից անմիջապես հետո: Հուսով ենք, որ տեսանյութը դիտելուց հետո որոշ մարդիկ վերջ կտան իրենց զառանցանքներին և անհիմն մեղադրանքներ չեն հնչեցնի ոչ սիրված ու ճանաչված դերասանուհու և ոչ էլ ճանաչված դատավորի հասցեին և եկեք բոլորս հիշենք, որ ոչ մեկ ապահովագրված չէ վթարներից: Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/19/59937/]հայտնել [/url]էր, որ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր հուլիսի 18-ին Գեղարքունիքի մարզում ճանաչված եւ սիրված դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդոցներ բուժօգնության դիմած 5 վիրավորի ինքնությունը: Պարզվել էր, որ Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երեւանի բնակիչ, 24-ամյա Անի Երանյանը, ով բախվել էր դեպի Դիլիջան ընթացող Երեւանի բնակիչ, 53-ամյա Գագիկ Պողոսյանի վարած Mersedes ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենային: Բուժօգնության էին դիմել նաեւ Գ. Պողոսյանը, մեքենայում գտնվող նրա կինը` Մարինե Կարապետյանը, ինչպես նաեւ Ա. Երանյանի ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 28-ամյա Հայկ Մխիթարյանը եւ 23-ամյա Իզաբելա Դանիելյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր