211652_close_icon
views-count58765 դիտում article-date 14:15 11-08-2015

Դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ խոշոր ավտովթարից հետո Կենտրոնի դատավոր Գ. Պողոսյանը ձեռք է բերել նոր Toyota Land Cruiser ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով` Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ձեռք է բերել Toyota Land Cruiser մակնիշի 34 TA 637 համարանիշի ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրոդ Գագիկ Շամշյանը, դատավորը նշված ավտոմեքենան ձեռք է բերել այն բանից հետո, երբ Երևան-Իջևան ավտճանապարհին դերասանուհի Անի Երանյանը կապի և տրանսպորտի նախարարության չինովնիկների մեղքով ճանապարհային նշանների բացակայության պատճառով չթույլատրելի հատվածով երթևեկելիս` բախվել էր դատավոր Գ. Պողոսյանի Mercedes ML մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով կային վիրավորներ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/20/60002/]ավելի վաղ [/url] վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 18-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում, որտեղ բախվել էին Երևանի բնակիչներ, 24-ամյա Անի Երանյանի վարած Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի և 53-ամյա Գագիկ Պողոսյանի վարած Mercedes ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի, որից 2-ը Ա. Երանյանի ուղևորներն էին, իսկ 1-ը՝ Գ. Պողոսյանի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր