Հունաստանի վարչապետի մայրը անհանգստացած է որդու առողջությամբ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի մայրը հունական «Պարապոլիտիկա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ խիստ անհանգստացած է որդու առողջությամբ: «Վերջին շրջանում Ալեքսիսը համարյա չի ուտում, չի քնում: Բայց ինքն ընտրություն չունի, դա իր պարտքն է ժողովրդի առջև, որը վստահում է նրան», -ասել է Ցիպրասի 73-ամյա մայրը՝ Արիստի Ցիպրասը: Նրա խոսքով, որդու հետ ինքը հիմնականում շփվում է հեռախոսով: