211652_close_icon

Աշոտավան գյուղի բնակիչների տները մինչև 1մ ջուր է լցվել

views-count7457 դիտում article-date 13:47 19-07-2015
Այսօր առավոտյան փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում մի շարք բնակարանների նկուղները ջրալցվում են և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Դեռևս չբացահայտված պատճառներից ջրալցվում են Աշոտավան գյուղի 1-ին փողոց թիվ 23 շենք 18 ա բնակարանի (պատկանում է Վ. Խ.-ին), 2-րդ փողոց թիվ 31 շենքի 45 ա (պատկանում է Ա. Գ.-ին) և 45 բ (պատկանում է Ժ. Ղ.-ին) բնակարանների նկուղները` մոտ 80 սմ-ից մինչև 1մ:

Նմանատիպ նյութեր