Քանաքեռավանի փողոցներից մեկում 20 օրից ավելի է՝ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը կորում է՝ լցվելով անգամ բնակիչների տները. «Վեոլիա ջուր»-ը հերթական անգամ բնակիչներին խաբեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Կոտայքի մարզի Քանաքեռավան բնակավայրի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն էին հայտնում «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 18-ին, Հենրիխ Հերսի փողոցի բնակիչները ասում էին.
«20 օրից ավելի է՝ էս մեր փողոցում խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է գալիս ու հոսում փողոցով մեկ:
Նույնիսկ օր է եղել, որ ջուրը հասել է տների հիմքերին, ինչի պատճառով մի քանի տների նկուղային հարկեր ամբողջությամբ խոնավացել են:
Արդեն «նադայել» եղանք «Վեոլիա ջրին» դիմելով, զանգահարում ենք, պատասխանում են, թե դա մեր գործը չի, Քանաքեռավանի գյուղապետարանի գործն է, բայց գյուղապետը ի՞նչ անի:
Մի քանի անգամ էդ մարդը իր ուժերի հնարավորության սահմաններում խնդիրը ինչքան կարողացել լուծել է, բայց ջրախողովակների պատասխանատուն արդեն մեր աչքի փուշ համարվող «Վեոլիա ջուր»-ն է:
Էլ չգիտենք՝ ինչ անենք, էդ կառույցից ոչ մի դրական պատասխան չենք ստանում, հիմա ստիպված ուզում ենք, որ խնդրի մասին իմանա մեր մարզպետը:
Ամբողջ աշխարհը փորձում է աչքի լույսի պես պահել խմելու ջուրը, որպեսզի մեկ կաթիլ չկորի, իսկ մեզ մոտ 20 օր, նույնիսկ 1 ամիս էս վիճակն է, իսկ «Վեոլիա ջուր»-ն իր վրայից գցում է այն, ասելով՝ դուք ինքներդ հարցը լուծեք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ պահին նշված վայրով անցավ մեծահասակ մի մարդ և բնակիչները նշեցին, որ հենց ինքն է «Վեոլիա ջրի» պատասխանատուն, ով իրենց միշտ ասել է, թե խնդիրը իրենք չպետք է լուծեն, բայց արդեն մեր հարցին նա պատասխանեց, որ այո, «Վեոլիա ջուր»-ը պետք է խնդիրը վերացնի ու խոստացավ հենց երեկ վթարը վերացնել, սակայն այսօր՝ նոյեմբերի 19-ին, բնակիչները տեղեկացրին, որ «Վեոլիա ջուր»-ը հերթական անգամ խաբեց, ոչ մի աշխատանք չկատարեց ու ջուրը շարունակում է հոսել, ինչի պատճառով էլ բնակիչները սպառնում են Քանաքեռավանի ամբողջ բնակչությամբ դիմել կտրուկ միջոցների, ընդհուպ՝ գլխավոր ճանապարհը ի նշան բողոքի փակելով:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։