211652_close_icon

Օբաման Հռոմի Կոլիզեումը բեյսբոլի մարզադաշտի հետ է համեմատել

views-count1914 դիտում article-date 13:51 28-03-2014
ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի Հռոմ կատարած այցն ավարտվել է Կոլիզեում ացով, որն իր չափերով ապշեցրել է ԱՄՆ նախագահին։ Օբաման բացականչել է․ «Անհավանական է․ մեծ է ներկայում գոյություն ունեցող յուրաքանչյուր բեյսբոլի մարզադաշտից»,֊ հայտնում են տեղի ԶԼՄ֊ները՝ հղում անելով նախագահի մամլո ծառայությանը։ Բարակ Օբամայի այցի կապակցությամբ ողջ օրվա ընթացքում Հռոմի ամենահայտնի հուշարձանը փակվել էր։ Օբամայի համար անձնական էքսկուրսիան վարել է Կոլիզեումի տեխնիկական հարցերով տնօրեն Բարբարա Նադզարոն: Ըստ տեղի ԶԼՄ֊ների փոխանցման՝ պատմական հուշարձանում էքսկուրսիայի անցկացումն իրականացվել է ամերիկացիների խնդրանքով։

Նմանատիպ նյութեր