50246 դիտում
18:59 18-07-2015
Խոշոր ավտովթար Թաիրովի փողոցում. Փրկարարներն ու բժիշկները մեծ դժվարությամբ են վիրավորներին դուրս բերել մեքենայից ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի 34 ZR 965 համարանիշի ավտոմեքենայի վարորդը` Երեւանյան փողոցում` Փարաքարից դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածներին ու հայտնվել մայթին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց: Օպերատիվ են գործել 1-03 «Շտապօգնություն» ծառայության բրիգադները և հրշեջ-փրակրարների խմբերը, ովքեր վարորդին մեծ դժվարությամբ են դուրս բերել մեքենայից: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել Հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխվածներ են Երեւանի բնակիչներ, 24-ամյա Գեղամ Ադամյանը եւ 18 ամյա Լեւոն Մնացականյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)