25-ամյա Նարեկը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, ապա՝ ծեծել իրեն հարցաքննող քննիչին
25-ամյա Նարեկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի քննչական գործողությունների կատարման համար նախատեսված թիվ 3 սենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վ. Մինասյանի կողմից կատարվող առերեսման ընթացքում սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, ապա չենթարկվելով ՀԿԳ քննիչ Վ.Մինասյանի` հայհոյանքները դադարեցնելու և առերեսումը շարունակելու պահանջին՝ բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը