«La Bamba»՝ «Նապոլիի» ֆուտբոլիստներ Պեպե Ռեյնայի և Ռաուլ Ալբիոլի կատարմամբ. տեսանյութ
Իտալական Դիմարո բնակավայրում տեղի է ունեցել տոնախմբություն, որին մասնակցել են նաև «Նապոլիի» իսպանացի երկու խաղացողներ՝ դարպասապահ Պեպե Ռեյնան և պաշտպան Ռաուլ Ալբիոլը:
Ֆուտբոլիստները իրենց ունակություններն են ցուցադրել երգի ոլորտում՝ բավական հաջող կատարելով հանրահայտ «La Bamba» երգը: