Պեպե. 2009 թվականին Կասկերոյի հետ կապված միջադեպը լիովին փոխեց կյանքս. տեսանյութ
«Ռեալի» պաշտպան Պեպեն պատմել է 2009 թվականին «Խետաֆեի» խաղացող Խավիեր Կասկերոյի հետ կապված հայտնի միջադեպը:
Հիշեցնենք, որ Պեպեն ոտքերով սկսեց հարվածել խոտածածկին ընկած Կասկերոյին, որից հետո ծնկով սեղմեց նրան: Միջադեպի համար Պեպեն խաղադաշտից հեռացվեց ու որակազրկվեց 10 խաղով:
«Այդ միջադեպը էապես ազդեց իմ կարիերայի վրա: Ես ներողություն խնդրեցի, հասկացա իմ սխալն ու փոխվեցի: Դրանից հետո ես շատ բան սովորեցի: Դարձա ավելի հանգիստ, քանի որ մտածում եմ հետևանքների համար:
Այժմ լավ եմ խաղում, վիճակագրությունը դա հաստատում է (վերջին 5 տարում Պեպեն ընդամենը 1 կարմիր քարտ է ստացել»: