Բելառուսի ԿԸՀ-ն ստորագրահավաք է սկսել՝ Լուկաշենկոյին նախագահի ընտրություններում կրկին առաջադրելու նպատակով
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խումբ է գրանցել, որի միջոցով ստորագրահավաք կկազմակերպվի երկրի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում կրկին առաջադրումը:
Անհրաժեշտ կլինի հավաքել 100 հազար ստորագրություն, որպեսզի Լուկաշենկոն հերթական անգամ դառնա նախագահի թեկնածու:
Խմբում գրանցվելու համար առաջինը փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել հենց Լուկաշենկոն: Խմբում ներառված է 10,577 մարդ: Այն ղեկավարում է Բելառուսի Արհմիությունների դաշնության նախագահ Միխայիլ Օրդան:
Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 11-ին: