10214 դիտում
21:12 05-07-2017
Պարույր Հայրիկյանը մտադիր է ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է ստորագրահավաք սկսել Սահմանարությունը փոփոխելու նպատակով: Այսօր Սահմանադրության օրվա կապակցությամբ իր առանձնատանը հրավիրած ասուլիսում Պարույր Հայրիկյանն ասաց, որ պետք է օգտվել գործող Սահմանադրության ընձեռած այն հնարավորությունից, որ 200 հազար ստորագրություն հավաքելով՝ հնարավոր է նոր Սահմանադրության նախագիծ ներկայացնել: Նա նշեց, որ այս հարցում իրենց հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել Միավորված կոմկուսն ու Դեմոկրատական կուսակցությունը:
«Պետք է քաղաքացու դերակատարությունն ավելացնել: Ազգային ժողովի ընտրությունները լինում են կամ ընդհանուր համամասնական, կամ միայն բազմամանդատ մեծամասնական, ինչը հիմա կա: Այդ երկուսի համադրումը տեղի չի ունենում: Քաղաքացիներից որևէ մեկի ձայնը չի կորում, այսինքն՝ եթե դուք իմ օգտին քվերակել եք, բայց ես խորհրդարան չեմ անցել, ընտրություններից հետո ես մեկ շաբաթվա ընթացքում իրավունք ունեմ փոխանցել պառլամենտ անցած որևէ մեկին: Պառլամենտականները չեն քվեարկում մեկական ձայնով, այսինքն՝ այնպես չի լինում, որ 50 հազար ձայն ու 500 հազար ձայն ստացած պատգամավորներն ունեն հավասար ձայներ, որովհետև այդ դեպքում խախտվում է քաղաքացիների իրավահավասարությունը: Երկիրը չի ունենում նախագահ, ունենում է ժողովրդի կողմից ընտրված վարչապետ միայն, ով առաջին դեմքն է: Եվ նախագահը, և վարչապետը մեկ անձով են ներկայացված, բայց լինում է նաև փոխվարչապետ:
Դա արվում է այն բանի համար, որ քաղաքացին զգա, որ երկրի գործադիր իշխանության ղեկավարին ինքն ընտրեց: Դատական ատյանի վերին աստիճանի բոլոր դատավորները լինում են ընտրովի: Այսինքն՝ եթե Վերաննքիչ դատարանի որևէ դատավոր աշխատանքից հեռացավ, լինում է տվյալ դատավորի տեղի ընտրություն ամբողջ Հայաստանի մակարդակով: Քաղաքացու դերակատարությունն այսպիսով ավելանում է»,- ասաց նա:
Միաժամանակ, Հայրիկյանը հավելեց, որ ստորագրահավաք սկսելը հեշտ չէ, քանի որ ստորագրությունների մեխանիզմն անգամ դեռևս մշակված չէ, բայց հիմնական դժվարությունը դավադրությունն է, որը կա Սահմանադրության մեջ:
«Սահմանադրությունն ասում է՝ դուք 200 հազար ստորագրություն կարող եք հավաքել, բայց հանրաքվեի օրը որոշելու է խորհրդարանն իր ձայների 2/3-ով: Բայց չէ՞ որ խորհդրարանը կարող է 2/3-ով չքվեարկել: Այսինքն՝ սա ևս մեկ ստորություն է՝ ուղված քաղաքացիական նախաձեռնության դեմ»,- ասաց նա:
Պարույր Հայրիկյանի խոսքով՝ դեռևս հանարվոր չէ սկսել ստորագրահավաքը, քանի որ դեռ ձևաթղթեր (բլանկ) չկան, ԿԸՀ-ն դեռևս նման լիազորություն չունի: Հայրիկյանը նաև ասաց, որ Սահմանադրության օրը համարում է տոն, թեկուզ այն բանի համար, որ հայերն ունեն սահմանադրականության հաստատման անհրաժեշտություն:
«Այս օրը մեզ պարտավորեցնում է ոչ միայն մտածել, այլ նաև գործել նոր Սահմանադրություն ունենալու համար»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօր նաև Պարույր Հայրիկյանի ծննդյան օրն է:
Նմանատիպ նյութեր
3279 դիտում
15:38 21-11-2017
Նոր դիմում ԿԸՀ-ին՝ ստորագրահավաք սկսելու խնդրով. Պարույր Հայրիկյանը շարունակում է հացադուլը. Ա1+
8831 դիտում
09:35 18-11-2017
Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց. «Ժամանակ»
1489 դիտում
23:18 10-06-2024
Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել
Այս բաժնից
889 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1321 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
787 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch