Ամերիկյան բանտ ուղարկված բանանի արկղերում մոտ 18 մլն դոլարի կոկաին է հայտնաբերվել
ԱՄՆ Տեխաս նահանգի քրեական արդարադատության վարչությունը հայտնել է, որ նահանգի բանտերից մեկն ուղարկված բանանի արկղերում մոտ 18 մլն դոլար արժողությամբ կոկաին է հայտնաբերվել:
Ինչպես նշում է [url=https://www.theguardian.com/us-news/2018/sep/23/nearly-18m-in-cocaine-found-in-boxes-of-bananas-donated-to-texas-prison]The Guardian[/url]-ը, բանանի արկղերից որոշները տարօրինակ են թվացել բանտի աշխատակիցներին, որոնք որոշել են բացել դրանք և ուսումնասիրել:
Որքան մեծ է եղել նրանց զարմանքը, երբ բանանների տակ հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութ:
Ընդհանուր առմամբ, բանանի 45 արկղում հայտնաբերվել է կոկաինով լի 540 տոպրակ՝ 17.820.000 դոլար արժողությամբ:
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: