211652_close_icon
views-count4118 դիտում article-date 10:50 17-07-2015

Ո՞վ է մտել ոսկու գործի մեջ, ո՞վ է նալոգ դրել էս գործի վրա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին ոսկեգործությամբ զբաղվողները ստիպված են մեկ գրամ մաքուր ոսկու (999 հարգ) համար 2.5 դոլար ավելի վճարել նախկինի համեմատ: Բացի դրանից, նրանք մի քանի օր է՝ հայաստանյան բանկերից չեն կարողանում ոսկյա ձուլակտորներ գնել, ինչը նախկինում հանգիստ անում էին: «Նախկինում մենք բացում էինք բորսան, նայում էինք այդ օրվա գինը ու շարժվում էինք այդ օրվա գնով, որի 0,04 դոլարն էր միայն ծախսը, իսկ այսօր արդեն ստիպված ենք մեկ գրամի մեջ 2,5 դոլար ավելի վճարել: Ինչու՞, ինչի՞ համար, ինչու ես այս հարկային բեռի տակ ճկռած դեռ մի բան էլ պետք է սկսեմ ոսկին թանկ գնով առնել: Թե ով է մտել էս գործի մեջ, ով է նալոգ դրել էս գործի վրա՝ դեռ չենք հասկանում»,- թերթի հետ զրույցում դժգոհել է «Բաղնիքի» ոսկու շուկայի վաճառողներից մեկը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր