Հունաստանի ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ հուլիսի 20-ից երկրի բոլոր բանկերը բաց կլինեն
Հունաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ երկրի բանկերը մինչև երկուշաբթի՝ հուլիսի 20-ը կլինեն փակ, հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ բանկային սահմանափակումներն այդ երկրում սահմանվեցին հունիսի 28-ին այն բանից հետո, երբ Աթենքի հետ միջազգային վարկատուների բանակցությունները փակուղի մտան, իսկ Եվրոպական կենտրոնական բանկը որոշում կայացրեց Հունաստանի բանկին արտակարգ ֆինանսական օգնության ծավալը չավելացնելու մասին:
Ավեի վաղ եվրագոտու երկրների առաջնորդները գագաթնաժողովում Հունաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ նոր համաձայնության եկան: Հունական բանկերի վերակապիտալիզացիայի համար էլ կհատկացվի 25 մլրդ եվրո, իսկ հուլիսին կհատկացվի ևս 7 մլրդ եվրո միջնաժամկետ վարկ: