Բրայթոնում մահացել է Նիք Քեյվի 15-ամյա որդին
Մեծ Բրիտանիայի 20 մետրանոց ժայռից ընկնելու հետևանքով մահացել է ավստրալիացի հայտնի ռոք-երաժիշտ Նիք Քեյվի 15-ամյա որդին` Արթուրը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Բրայթոն քաղաքի մոտակայքում, որտեղ 1980թ-ից ընտանիքով ապրում է 57-ամյա երգիչը: Տղային ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան:
Նշենք, որ Արթուրն ունի երկվորյակ եղբայր: