9327 դիտում
08:53 05-06-2018
Սուպերմարկետները տվյալներ չեն տալիս՝ դրանք համարելով առևտրային գաղտնիք. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հանգստյան օրերին մսի և գյուղմթերքի գները ցանցային խոշոր առևտրի կետերում շեշտակի աճեցին: Անհարկի գնաճի դեմ հայտարարությամբ հադես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ արեց հանրությանը բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոներներին»: Խոշոր սուպերմարկետներից առևտուր չկատարելու բոյկոտին միացավ նաև հասարակությունը: Գնորդներ չկորցնելու և առևտրի ծավալները չկրճատելու նպատակով (թեպետ պաշտոնական ձևակերպումն այլ էր)՝ սուպերմարկետներում մսի և գյուղմթերքի գները ժամերի ընթացքում վերականգնվեցին:
«Փաստ» օրաթերթը փորձեց սուպերմարկետներից տեղեկանալ՝ թե վերջին օրերի բոյկոտն ինչպես է անդրադարձել առևտրի ծավալների վրա: Մասնավորապես «Երևան սիթի», «Նոր Զովք» և «Սաս» սուպերմարկետների գրասենյակներից նշեցին, որ դա առևտրային գաղտնիք է: Մեր թղթակիցը, սակայն, հանգստյան օրերին շրջել է սուպերմարկետների ցանցերով և արձանագրել, որ գնորդները նախորդ օրերի համեմատ շատ քիչ են եղել: Փոխարենն այդ ընթացքում առևտուրը ծաղկում էր հատկապես միրգ-բանջարեղենի և մսամթերքի փոքր և միջին խանութներում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
43296 դիտում
09:10 31-05-2018
Օդանավերում լավ տեղերի համար 50-100 դոլար հավելյալ գումարներ են վերցրել. «Փաստ»
2197 դիտում
10:50 03-06-2021
Գնալով իշխանության մտավախությունները խորանում են. «Փաստ»
Այս բաժնից
1873 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են