Ղրիմի բնակիչները ցածր աշխատավարձի պատճառով հեռանում են Ռուսաստան
Ղրիմի բնակիչները հեռանում են թերակղզուց դեպի Ռուսաստան: Պատճառը չափազանց ցածր աշխատավարձն է: Այդ մասին հայտնել է Ղրիմի պետական կոմիտեի՝ տնտեսական, բյուջետային-ֆինանսական և հարկային քաղաքականության հարցերով ղեկավար Վիտալի Նախլուպինը:
«Նրա համար, որ Ռուսաստանում աշխատավարձը բարձր է, շատ մասնագետներ ենք կորցնում մենք»,-ասել է նա:
Նախլուպինի խոսքով՝ արտասահմանցիներին էլ ընդունելու համար գործատուն հսկայական ծախսեր պետք է անի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով Ղրիմի նախարարությունն այլևս չի գործում: