211652_close_icon
views-count7805 դիտում article-date 18:31 16-07-2015

Ավտովթար Սյունիքի մարզում. 34-ամյա վարորդը Mercedes-ով գլորվել է ձորը. նրան և իր 2 իրանցի ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Խաչատրչյանը իր վարած Mercedes մակնիշի 31 ՕՏ 859 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 128-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և աջակողմյան բարձունքից գլորվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու նրա ուղևորներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 30-ամյա Ահմադ Ալի Հուսեինիպորը և 30-ամյա Սաեիդ Հասանի Շեկխորդոբադը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննիչ Արզումանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր