211652_close_icon
views-count21443 դիտում article-date 22:53 29-11-2018

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի 50–ամյա վարորդը մազութով բարձած բեռնատարով գլորվել և հայտնվել է ձորում. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Բեյզաթ Ախվեդիզադեն իր վարած MACK մակնիշի 36 B 589 10 համարանիշի մազութով բարձած բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկակար ծառայության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոցիստեռնը և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարերը և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր