Բաքուն և Երևանը պետք է վերահաստատեն խաղաղությանն իրենց հավատարմությունը. Պետդեպ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհրաժեշտ է հաստատել իրենց հավատարմությունը խնդրի խաղաղ կարգավորման ձգտելու հարցում, հայտարարել է Բրուքինգսկի ինստիտուտում ելույթով հանդես եկած ԱՄՆ պետքարտուղարի՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:
Վերջինս ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
«Մենք հարցը դիտարկում ենք արդար, խաղաղ, երկարաժամկետ, փոխշահավետ որոշման տեսանկյունից: Հենց այդ դիրքորոշումից պետք է բոլորը դիտարկեն հարցը, իսկ մնացած բոլոր այլընտրանքներն այնքան սարսափելի են, որ որ նույնիսկ չարժի դրանք քննարկել»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ ընգծել է, որ չնայած հեշտ չէ, սակայն Միացյալ Նահանգները ամեն դեպքում հույս ունեն, որ հակամարտության