Եվրահանձնաժողովը հուլիսին Աթենքին 7 մլրդ եվրո միջնաժամկետ վարկ կտրամադրի, եթե նա կողմ քվեարկի վարկատուների հետ համաձայնագրին
Եթե Հունաստանի խորհրդարանը կողմ քվեարկի վարկատուների հետ համաձայնագրի ընդունմանը, ապա Եվրահանձնաժողովը պատրաստ է հուլիսին Աթենքին տրամադրել 7 մլրդ եվրոյի չափով միջնաժամկետ վարկ, հաղորդում է Reuters-ը, որի ձեռքի տակ է հայտնվել այդ մասին փաստաթղթի օրինակ:
Այսօր Հունաստանի խորհրդարանը քննարկելու է «Եվրոպայի աջակցության մեխանիզմների համաձայնագրի և բանակցությունների անցկացման անհապաղ միջոցառումներ» օրինագիծը:
Նրա ընդունումը հանդիսանում է հունական բանկերի իրացվելիության վերսկսման պայման, ինչպես նաև Հունաստանի տնտեսությունը փրկելու օգնության ծրագրի սկիզբ: