211652_close_icon
views-count989 դիտում article-date 15:27 15-07-2015

ՀՀ սփյուռքի փոխնախարարը Շահումյանի անվան դպրոցում ծանոթացավ «Արի տուն» ծրագրի մասնակիցների հայոց լեզվի դասընթացին. լուսանկարներ

Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանն այցելեց Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց՝ ծանոթանալու «Արի տուն» ծրագրի մասնակիցների հայոց լեզվի 5-օրյա դասերի ընթացքին: Դասարանները ձևավորվում են լեզվական իմացության մակարդակին համապատասխան, որի հիմքում դրված են տարածաշրջանային և օտար լեզվի (որպես հիմնական լեզվի) իմացության առանձնահատկությունները: «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլին մասնակցում է 153 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Հորդանանից, Ուկրաինայից, Իրաքից, Նիդեռլանդներից, Իսպանիայից: Նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը եւ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այցելեցին դասարաններ, ներկա գտնվեցին դասընթացներին, լսեցին արիտունցիներին ու ծանոթացան նրանց՝ մայրենիի գիտելիքներին: Սուսաննա Աբազյանի դասարանից Դավիթ Ջանամյանը և Վլադիմիր Նադիրովը (Վրաստան) ասմունքեցին Սայաթ-Նովա, իսկ Գայանե Բաբլոյանի դասարանից Լևոն Թադևոսյանն (Ուզբեկստան) իր անկեղծ հիացմունքը հայտնեց Հայրենիքի, նրա տեսարժան վայրերի մասին, խոստացավ, որ պիտի գա ու հաստատվի Հայաստանում: Արդեն չորս տարի է Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցը գրկաբաց հյուրընկալում է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին, իրականացնում հայոց լեզվի ուսուցման արդյունավետ դասընթացներ, որտեղից արիտունցիները հեռանում են հարստացած հայոց լեզվի, Հայրենիքի, հայոց պատմության ու մշակույթի մասին գիտելիքներով:

Նմանատիպ նյութեր