211652_close_icon
views-count1489 դիտում article-date 12:23 11-08-2015

Հանդիպում «Արի տուն-2015» ծրագրի մասնակիցների հետ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հանդիպել է վարչական շրջանում բնակվող ընտանիքներում ՌԴ-ից, Արգենտինայից և Ղրղզստանից հյուրընկալված «Արի տուն-2015» ծրագրի մասնակիցների հետ: Սփյուռքահայ երիտասարդները շնորհակալություն են հայտնել Արմեն Ուլիխանյանին ջերմ ընդունելության համար և խոսել հայաստանյան այցի տպավորություններից: Բարձր գնահատելով «Արի տուն» ծրագրի դերը հայրենիքի հետ ամուր կապերի ձևավորման, ազգային ինքնության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև ջերմ հարաբերությունների հաստատման տեսակյունից՝ Արմեն Ուլիխանյանը երիտասարդներին հորդորել է միշտ սերտ կապեր պահել Մայր Հայրենիքի հետ:  Հանդիպման ավարտին վարչական շրջանի ղեկավարը երիտասարդներին պարգևատրել է «Նոր Նորք» խորհրդանշական հուշանվերներով:

Նմանատիպ նյութեր