Խոշոր ավտովթար` Թուրքիայում. 6 զոհ, 40 վիրավոր
Այսօր Թուրքիայի Բոլու շրջանում 2 ավտոբուսի բախման զոհ է դարձել 6 մարդ: Կա 40 վիրավոր. 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ժամանակավորապես փակվել է Ստամբուլ տանող ճանապարհը։
Նախնական վարկածով, ավտոբուսներից մեկի վարորդը ճանապարհի սահունության պատճառով կորցրել է կառավարումը, բախվել արգելապատնեշին ու շրջվել։ Իսկ նրա հետևից ընթացող ավտոբուսի վարորդը, տեսնելով վթարը, կտրուկ արգելակել է և, կորցնելով կառավարումը, նույնպես բախվել արգելապատնեշին։