Խոշոր ավտովթար Թուրքիայում՝ 18 բեռնատարների և այլ ավտոմեքենաների մասնակցությամբ. կա 40-ից ավելի վիրավոր. տեսանյութ
Վթարը տեղի է ունեցել Թուրքիայի Իզմիթ քաղաքից ոչ հեռու՝ ավտոմայրուղու վրա` ժամը 21:00-ի սահմաններում: Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ մայրուղու վրա բախվել է 2 ավտոբուս, 4 թեթև և 18 բեռնատար ավտոմեաենա:
Վթարի հետևանքով վնասվածքներով հոսպիտալացվել է 43 ուղևոր: Նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են: