211652_close_icon
views-count15119 դիտում article-date 11:44 15-07-2015

Նախկին ՊՆ շենքի հարևանությամբ բախվել են 70-ամյա վարորդի «02»-ը և քահանայի Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ նախկին ՀՀ ՊՆ վարչական շենքի հարևանությամբ: Բախվել են 42-ամյա Արարատ Գափոյանի վարած Opel Vectra մակնիշի 05 ՏՏ 924 համարանիշի և 70-ամյա Նորիկ Քոչարյանի վարած ՎԱԶ 2102 մակնիշի 24 ՏՕ 161 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Վազ 2102-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ է ժամանել նաև շտապ օգնության ավտոմեքենան, սակայն քաղաքացիները չսպասեցին շտապ օգնությանը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի աշխատակիցները՝ քննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ տեղի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «02»-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածից մտել է գլխավոր փողոց, ստեղծել վթարային իրավիճակ, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախումը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ այս պահի դրությամբ վարորդի կյանքին վտանգ չի սպառնում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդը ծառայում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Մարիամ եկեղեցում որպես Տեր հայր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր