211652_close_icon
views-count21165 դիտում article-date 18:34 13-07-2015

Երեւանում 27-ամյա Գագիկը սպանել է բնակարանի դուռը ուշ ժամի ծեծող տղամարդուն

27-ամյա Գագիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երևան քաղաքի Աբելյան փողոցի իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու և իրենց անհանգստացնելու կապակցությամբ ծագած վիճաբանության ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել Վազգեն Դալլաքյանի կենսական կարևոր օրգաններ հանդիսացող դեմքի, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսների և որովայնի շրջանում՝ սպանելով նրան: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը[/color] տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր