211652_close_icon
views-count35839 դիտում article-date 16:53 13-07-2015

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Mitsubishi-ները բախվել են իրար. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 020 DD 20 համարանիշի և Mitsubishi մակնիշի 34 MQ 608 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն վթարի վայր ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի և «Աբովյան» բժշկական կենտրոնի աշխատակիցները: Վթարի վայր է ժամանել Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և ոստիկանության Եղվարդի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի պատճառը կայանում է նաև նրանում, որ նշված ճանապարհահատվածում չկան գծանշումներ և ճանապարհը կարգավորող նշաններ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում «Ճանշին»-ը կապիտալ ասֆալտապատման հսկայական աշխատանքներ է սկսել և այն ավարտելուց հետո նոր միայն հնարավոր կլինի կատարել գծանշման և նշանների տեղադրման աշխատանքներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Եղվարդի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր