Հայտնաբերվել են օձեր
Հուլիսի 13-ին, ժամը 12.33-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կազաչի պոստ փողոցի տնակներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայտնաբերվել է լորտու տեսակի սողուն, որին հրշեջ-փրկարարները տեղափոխել են անվտանգ տարածք:
***
Հուլիսի 13-ին, ժամը 11.27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վ.Համբարձումյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ - փրկարարները Է. Մ.-ի տան բակից հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: