1384 դիտում
12:26 13-07-2015
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀՀ պատվիրակներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ ներկայացուցիչների` ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը հայապահպանության և հայրենանպաստ ծրագրերի շուրջ սփյուռքահայությանը համախմբելու և ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանության գործում: Ա. Հարությունյանը հույս է հայտնել, որ կազմակերպությունում տեղի ունեցած վերջին փոփոխությունները նպաստելու են ԱՀՀ գործունեության էլ ավելի ակտիվացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը հակիրճ տեղեկատվություն է հաղորդել կառույցի գործունեության մասին և նշել, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ համագումարի օրակարգային հարցերից մեկը: Նա հետաքրքրվել է Արցախի առաջնահերթ խնդիրներով և աջակցելու պատրաստակամություն հայտնել դրանց լուծման գործում:
Կողմերը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները քաղաքական, տնտեսական և մարդասիրական ուղղություններում: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ հետագա քայլերի վերաբերյալ:
[b]ԼՂՀ կառավարության աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
7115 դիտում
12:07 15-12-2017
Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուներին
1790 դիտում
14:28 25-02-2015
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին
Այս բաժնից
1288 դիտում
12:43 26-01-2025
Լուկաշենկոն շան հետ է գնացել ընտրատեղամաս
922 դիտում
12:26 26-01-2025
Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերը կգաղտնազերծվեն
880 դիտում
11:37 26-01-2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը