Եգիպտոսը հրաժեշտ տվեց Օմար Շարիֆին (տեսանյութ)
Լեգենդար եգիպտացի դերասան Օմար Շարիֆին հուլիսի 12-ին հուղարկավորել են Կահիրեում: Համաշխարհային կինոաստղին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել մարշալ Հուսեյն Տանտավիի անվան մզկիթում: Դերասանի դագաղը փաթաթված է եղել եգիպտական դրոշով, իսկ վրան գցված է եղել սև ծածկոց, որի վրա արծաթե թելերով մեջբերումներ են գրված եղել Ղուրանից:
Սգո արարողությանը ներկա են եղել հանգուցյալի հարազատները, ինչպես նաև եգիպտացի դերասաններ: