211652_close_icon
views-count6295 դիտում article-date 15:55 12-07-2015

Կասիլյասի մայր. Աստված իմ, ի՞նչ «Պորտու», ավելի լավ է, Իկերը գնա «Բարսելոնա»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի մայրը՝ Մարի Կարմենը, տարակուսանք է հայտնել, որ իր որդին [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/12/59428/]տեղափոխվում[/url] է «Պորտու»: «Տեղափոխվում է «Պորտո՞ւ»: Աստված իմ: Երբ լուրեր հայտնվեցին, որ Իկերը Հռոմում բնակարան է փնտրում, ես զանգեցի նրան և ասացի. «Ի՞նչ ես անում: Դու չես կարող հեռանալ «Ռեալից»: Իսկ այստեղ ինչ որ «Պորտու»: Իկերի մակարդակի ֆուտբոլիստի համար, դա, կարելի է ասել, երրորդ դիվիզիոնի թիմ է: Ամոթ է, որպեսզի աշխարհի չեմպիոնը կարիերան ավարտի «Պորտոյում»: Նա կարող էր կարիերան ավարտել աշխարհի ցանկացած ակումբում: Իմիջայլոց, ես դեմ չէի լինի, եթե նա գնար «Բարսելոնա»: Այդ ակումբը ղեկավարում են ջենթլմենները», ասել է Մարի Կարմենը:

Նմանատիպ նյութեր