31276 դիտում
11:53 12-07-2015
Մարտունի-Վարդենիս ճանապարհին բախվել են Opel-ն ու 05-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ժամանել են Մարտունու ոստիկանապետն ու մարզի քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հուլիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են 24-ամյա Գևորգ Խնուսյանի վարած Opel մակնիշի 34 ՏR 532 համարանիշի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Դավիթ Մանուկյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 18 ՏՏ 042 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել ծառին:
Վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող ուղևորներից 1 հոգի մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը` Մարտունու ոստիկանապետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները` 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավար կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր են ժամանել քննչական խումբը` Մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և ավագ քննիչ Ռաֆայել Ռաֆայելյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մարզի քննչական վարչության պետ Ա. Ղազարյանի հանձնարարությամբ քննիչ Ռ. Ռաֆայելյանը հարուցեց քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+