Խոշոր ու ողբերգական ավտովթար Դիլիջանի 1-ին ոլորանում. բախվել են Opel-ն ու MAN բեռնատարը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ժամանել են մարզի քննչականի պետը, տարածքի ոստիկանապետն ու վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ նոյեմբերի 7-ին,  խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Տավուշի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝  Դիլիջանի 1-ին ոլորանում, բախվել են Opel  մակնիշի 34 ԼT 667 համարանիշի և MAN մակնիշի K 387 YT 163 համարանիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 2 հոգի քաղաքացիների, Դիլիջանի ոստիկանների, Ճանապարհային ոստիկանների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել Opel-ի միջից և տեղափոխվել Դիլիջանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով  տեղակալ Սևակ  Բադիրյանի, նույն բաժնի ծառայության գծով տեղակալ Վարդան Աբովյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի և նույն վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի և ավագ քննիչ Գագիկ Այվազյանի գլխավորությամբ: 
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Դիլիջանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ՃՈ վաշտի հրամանատար Է. Սուսլիյանը:
Փաստի առթիվ քննիչ Գ. Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ծովագյուղի Ճանշինի աշխատակիցները, ովքեր օգնում են ՃՈ աշխատակիցներին, որպեսզի ավտոմեքենաները տեղափոխվեն վթարի վայրից, իսկ հետո կատարեն ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝  մահացածը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ,  62-ամյա Վլադիմիր Հարությունյան է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


