1950 դիտում
12:00 11-07-2015
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան. Եվս մեկ հաղթանակ դիվանագիտական ճակատում` հերթական հայանպաստ բանաձևը Եվրոպական խորհրդարանում:
Հուլիսի 9-ին Եվրոպական Խորհրդարանն ընդունեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձև, որը մի քանի առումներով հայանպաստ էր:
Առաջին ուշագրավ հանգամանքն այն է, որ Եվրոպական Միությունը իր հարևան երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում, այլևս չկա այն գործելաոճը, որ եթե մեզ հետ չես, ուրեմն անհնար է պատկերացնել երկկողմ գործընկերությունը: Այժմ հաշվի են առնվում հարևանության երկրների ներքին և արտաքին առաջնայնությունները, քաղաքական օրակարգը, իսկ Հայաստանի և մի շարք այլ երկրների պարագայում՝ այլ ինտեգրացիոն կառույցներում ունեցած պարտավորությունները:
Իհարկե Ադրբեջանը շատ կցանկանար, որ, կապված Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հետ, Եվրոպական Միությունը դադարեցներ համագործակցությունը մեզ հետ, և այդ ուղղությամբ բավականաչափ «միջնորդական» առաքելություն է իրականացրել: Բանաձևում նաև հիշատակվել է 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտը,
կարևորություն է տրվել դրա բոլոր դրույթներին: Ադրբեջանցիների պատկերացումները բոլոր դրույթների վերաբերյալ մի փոքր թյուր են, քանի որ նրանք սարսափում են ժողովուրդների հավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքներից, որը սակայն, ԵՄ-ում ՀՀ առաքելության և հայկական կազմակերպությունների կողմից կատարված լուռ և հետևողական աշխատանքի շնորհիվ ընդգրկվել է բանաձևում:
Ադրբեջանի պատվիրակությունն այս անգամ ևս, բեռնված խավիարի մեծ պաշարով, հույսեր ուներ հաջողության հասնել և բանաձևում ներառեր խեղաթյուրված ձևակերպումներ, սակայն ամեն ինչ ապարդյուն անցավ: Ավելին, բանաձևում առանձնահատուկ դերակատարություն է տրվում ԵԱՀԿ-ին, որպես հակամարտությունների կարգավորման մեջ իր անվիճելի դերակատարությունն ունեցող միջազգային կազմակերպության: Իսկ ինչպես հայտնի է, Ադրբեջանն ամեն կերպ ջանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դուրս հանել ԵԱՀԿ շրջանակներից և տանել իրեն ձեռնտու, կարելի է ասել արկածախնդիր շրջանակներ:
Ահա այսպես, եւս մեկ հաղթանակ դիվանագիտական ճակատում, մեկն այն բազում-բազմաթիվ հաղթանակներից, որի ընթացքի, դժվարությունների և կատարված աշխատանքի վերաբերյալ մեզ գրեթե ոչինչ հայտնի չի: Այս
անգամ ևս սառցաբեկորի միայն երևացող մասն՝ արդյունքի տեսքով հառնեց մեր առջև, ինչը ակնհայտ է դարձնում Բրյուսելում հայկական դիվանագիտության աշխատանքում էական դրական տեղաշարժեր են եղել։
Նմանատիպ նյութեր
2939 դիտում
15:37 11-04-2016
Այս պատերազմի դիվանագիտական պայքարի մասին. Նաիրա Կարապետյան
Այս բաժնից
1348 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4789 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած