2531 դիտում
11:58 25-10-2020
Պատերազմի դիվանագիտական ճակատում արդիական է ՌԴ-ի հետ դինամիկ աշխատանքը` փոխվստահության հիմքի վրա և հնարավոր լավագույն արդյունքին միտված բանակցողների ընտրությամբ. Բեքարյան
[url=https://www.tert.am/am/news/2020/10/25/Bekaryan/3427095?fbclid=IwAR2grzwhM4CmWMCsLKjHCoVwjXJ_UE7gybxCBSn9ktcAi-64RZ-JMdOc90M]Tert.am[/url]-ը գրում է. Հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով պատերազմի դիցանագիտական ճակատում առավել արդիական քայլերը։ Ըստ նրա՝ առավել քան արդիական է երեք հարթություններում Ռուսաստանի հետ խորքային, հետևողական և դինամիկ աշխատանքը` լիարժեք փոխվստահության հիմքի վրա և հնարավոր լավագույն արդյունքին միտված բանակցողների արդյունավետ ընտրությամբ։ Բեքարյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Պատերազմի դիվանագիտական ճակատում առավել քան արդիական է.
Երեք հարթություններում Ռուսաստանի հետ խորքային, հետևողական և դինամիկ աշխատանքը` լիարժեք փոխվստահության հիմքի վրա և հնարավոր լավագույն արդյունքին միտված բանակցողների արդյունավետ ընտրությամբ.
ա/ խորհրդակցություններ - Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, այլ երկրների և միջազգային կառույցների հետ տարվող աշխատանքների, դրանց ընթացքի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ,
բ/ բանակցություններ - ՀՀ-ՌԴ ռազմավարական և դաշնակցային փոխհարաբերությունների երկկողմ օրակարգի և զարգացման հնարավորությունների վերաբերյալ` առկա իրողությունների և դրանց վերափոխումների համատեքստում,
գ/ բանակցություններ - հրադադարի, ըստ անհրաժեշտության` հրադադարի պարտադրման, հրադադարի վերահսկման մեխանիզմների, կարգավորման գործընթացի նախապատրաստման և բուն գործընթացի վերաբերյալ,
Առանց ժամանակ կորցնելու, Հայաստան - Ֆրանսիայի հայ համայնք - Արցախի ներկայացուցիչներ ձևաչափով սերտ և խորքային աշխատանք Ֆրանսիայի հետ, օրակագում` Արցախի անկախության ճանաչում, կարգավորման գործընթաց և հայ- ֆրանսիական հարաբերություններ (այդ թվում` առկա իրողությունների և դրանց վերափոխման համատեքստում),
Առանց ժամանակ կորցնելու, Հայաստան - ԱՄՆ-ի հայ համայնք - Արցախի ներկայացուցիչներ ձևաչափով սերտ և խորքային աշխատանք ԱՄՆ-ի հետ, օրակագում` հայ համայնքի դերն ու նշանակությունը ԱՄՆ քաղաքական գործընթացներում, Արցախի անկախության ճանաչում, կարգավորման գործընթաց և հայ- ամերիկյան հարաբերություններ,
Լավագույնս համակարգված, կենտրոնացված և արագ իրականացվող աշխատանք (ներառելով` խորհրդարանական ձևաչափերն ու Սփյուռքի ներուժը) ՀՀ բարեկամ երկրներից 5-7-ի հետ, օրակարգում` Արցախի անկախության ճանաչումը և Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները,
Ընթացիկ և հետևողական աշխատանք միջազգային գործընկերների հետ (առաջնահերթությունների շարքում` Իրան, Վրաստան)` դեռևս կոնստրուկտիվ ռեսուրսի լիարժեք կիրառմամբ:
Մենք հապաղելու ժամանակ չունենք: Համբերություն և հաղթանակ»։
Նմանատիպ նյութեր
742 դիտում
17:34 19-07-2023
Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները զարգանում են փոխվստահության հիմքի վրա. Քյարամյանը՝ Սխերմերսին
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար