Եվրախորհրդի նախագահը կայցելի Հայաստան և Վրաստան
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 14-16-ը 2-օրյա այցով կլինի Հայաստանում և Վրաստանում, հաղորդում է Ria Novosti-ն:
Նա Վրաստանում կլինի հուլիսի 14-15-ը, իսկ հուլիսի 16-ին կայցելի Հայաստան:
Երկու երկրներն էլ Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակիցներ են, որն ուղղված է ԵՄ-ի հետ քաղաքական և տնտեսական մերձեցմանը, սակայն ոչ նրան անդամակցելուն: