211652_close_icon
views-count4311 դիտում article-date 20:08 10-10-2016

Ղրղզստանի նախագահը կայցելի Հայաստան ու Վրաստան

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը պաշտոնական այցով կժամանի Վրաստան, աշխատանքային այցով՝ Հայաստան՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը: Ինչպես հայտնում է «Սպուտնիկ» գործակալությունը, նախատեսվող այցերի մանրամասները նախագահը քննարկել է արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Սապար Իսակովի հետ:

Նմանատիպ նյութեր