Սաակաշվիլին կփոխի Օդեսայի մաքսատան աշխատակիցներին «մոդելային կազմվածքով երիտասարդների» հետ
Օդեսայի նոր մաքսային տերմինալում աշխատանքի կտեղավորվեն մոդելային արտաքինով երիտասարդներ, հայտարարել է Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, փոխանցում է Unian-ը:
«Կվտարվեն բոլոր նախկին աշխատակիցները: Կառուցվում է նոր տերմինալ, որտեղ կնստեն ոչ թե նախկին աշխատողները, այլ մենք կհավաքենք մոդելային կազմվածքով առույգ երիտասարդների»,-ասել է նա՝ հավելելով, որ ներկայիս աշխատակիցները ունակ չեն աշխատելու: