211652_close_icon

45 տարվա ազատազրկում ամերիկացի բժշկին՝ առողջ մարդկանց հզոր քիմիոթերապիա նշանակելու և նրանց առողջությունը քայքայելու համար

views-count1549 դիտում article-date 12:37 11-07-2015
ԱՄՆ-ի դատարանը 45 տարվա ազատազրկման է դատապարտել Դեթրոյթի բնակիչ, օնկոլոգ Ֆարիդ Ֆաթային, հաղորդում է CNN-ը: Պարզվել է, որ վերջինս իր մոտ ստուգված 553 առողջ մարդկանց կեղծ ախտորոշումներ է տվել և ուժեղ քիմիոթերապիայի կուրսեր նշանակել՝ լուրջ վնաս հասցնելով վերջիններիս առողջությանը: Խոստովանական ցուցմունքում նա ասել է. «Ես դրժել եմ Հիպոկրատի երդումը և չարաշահել իմ հիվանդների վստահությունը: Չգիտեմ, թե ինչպես կարող եմ բուժել դա: Ամաչում եմ»: Դատախազները Ֆաթին անվանել են «երկրի արյունախում հանցագործ»: Նրանից առգրավվել է ,6 մլն, որը ստացել էր ապահովագրական ընկերություններից՝ իբրև թե քաղցկեղով հիվանդ մարդկանց բուժելու համար:

Նմանատիպ նյութեր