211652_close_icon
views-count17795 դիտում article-date 21:41 10-07-2015

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 40-ամյա տղամարդը գազալցակայանում ինքնասպան է եղել

Այսօր` հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Դարակերտ գյուղում գտնվող գազալցակայանում հայտնաբերվել է կախված դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննչական խումբը` ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները գյուղի Դ. Լադոյան փողոցի փիվ 1 հասցեում գտնվող «Սոլիան» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում հայտնաբերել են Հայանիստ գյուղի բնակիչ, 40-ամյա Յ. Բ-ի դին` տանիքի ծածկի մետաղյա խողովակից կախված վիճակում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մահացածը աշխատում էր նշված գազալցակայանում` որպես գազալիցքավորող: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր