Արդա Թուրանը առայժմ շաուրմա կպատրաստի «Բարսելոնայում». ծաղրանկար
Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը Մադրիդի «Ատլետիկոյից» [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/10/59245/]տեղափոխվել[/url] է «Բարսելոնա»:
Սակայն ՖԻՖԱ-ի կողմից ֆինանսական ֆեյր-փլեյի շրջանակներում սահմանափակումների պատճառով Արդա Թուրանը կես տարին չի կարող հանդես գալ կատալոնական ակումբում:
Ծաղրանկարիչ Օմար Մամոնիի հերթական ստեղծագործությունը դրան է նվիրված. ըստ ծաղրանկարչի, Թուրանը մինչև «Բարսելոնայի» կազմում խաղալու հնարավորություն ստանալը կարող է զբաղվել թիմակիցների համար շաուրմա պատրաստելով: